16:23 | 26.05.20 | Նորություններ | 3474
TikTok չինական հավելվածը, որը թույլ է տալիս կիսվել կարճ երաժշտական տեսանյութերով, հավելվածի ներսում վաճառքի ցուցանիշով ապրիլին դարձել է գլոբալ առաջատար:
Այս մասին են վկայում Sensor Tower-ի հրապարակած տվյալները:
TikTok-ը եւ նրա չինական համարժեք Douyin հավելվածն ապրիլին $78 մլն են վաստակել, առաջ անցնելով YouTube-ից, Tinder-ից եւ Netflix-ից: Վաճառքի առումով հավելվածի առաջատար շուկան Չինաստանն է, որին հաջորդում է ԱՄՆ-ն:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում YouTube-ն է, որը $76 մլն է վաստակել: Նրան հաջորդում են Tinder-ը, Disney Plus-ը եւ Tencent Video չինական վիդեոհարթակը:
Վերջին երկու տարիներին TikTok-ի լսարանն աճել է ավելի քան 125%-ով:
Տեղեկությունների համաձայն, YouTube-ն արդեն աշխատում է նմանատիպ հավելված ստեղծելու ուղղությամբ, որտեղ հնարավոր կլինի կիսվել կարճ տեսանյութերով:
Հավելենք, որ 2020թ. առաջին չորս ամիսներին TikTok-ը եւ Douyin-ը ներբեռնվել են ավելի քան 315 մլն անգամ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 187 մլն: