14:20 | 20.04.20 | Նորություններ | 2400

Ծնողները TikTok-ում կվերահսկեն երեխաների գործունեությունը

TikTok չինական հավելվածը, որը թույլ է տալիս կիսվել կարճ երաժշտական տեսանյութերով եւ աշխարհում վերջին շրջանի ամենապահանջված հավելվածներից է, հայտարարել է Ընտանեկան կարգավորումների գործառույթի ներդրման մասին:

Family Pairing գործառույթը թույլ կտա ծնողին միացնել TikTok-ի իր օգտահաշիվը երեխայի օգտահաշվի հետ: Արդյունքում, էկրանային ժամանակի վերահսկումը թույլ կտա սահմանել, թե որքան ժամանակ երեխան օրական կարող է անցկացնել հավելվածում:


Անվտանգ ռեժիմը կսահմանափակի անցանկալի բովանդակությունը: Հնարավոր կլինի նաեւ սահմանել այն մարդկանց ցուցակը, որոնք կարող են երեխային հաղորդագրություն ուղարկել: Կարելի է նաեւ ընդհանրապես անջատել հաղորդագրության գործառույթը:

Նշենք, որ ապրիլի 30-ից TikTok-ը կանջատի չաթի հնարավորությունը՝ 16 տարեկանից ցածր օգտատերերի համար: