14:15 | 26.05.20 | Նորություններ | 2424

Yandex.Taxi-ի «Առաքում» ծառայությունն այսուհետ կընդունի նաեւ կանխիկ վճարումներ

Այսուհետ Հայաստանում Yandex.Taxi-ի «Առաքում» ծառայության դիմաց կարելի է վճարել նաեւ կանխիկ:

Ծառայությունը, որի միջոցով կարելի է ծանրոց փոխանցել բարեկամին, մտերիմին կամ գործընկերոջը, գործարկվել էր ս.թ. մարտի 23-ին եւ նախատեսում էր վճարում միայն հավելվածին կցված բանկային քարտի միջոցով:

Առաքումը կարելի է պատվիրել այնպես, ինչպես սովորական ուղեւորությունը՝ Yandex.Taxi հավելվածի միջոցով: Առաքումը կարող է լինել տանից տուն (այս դեպքում ուղարկողին եւ ստացողին անհրաժեշտ է դուրս գալ մեքենայի մոտ) կամ բնակարանից բնակարան (սա մի փոքր ավելի թանկ արժե): Սովորական «Առաքման» գինը համարժեք է սովորական ուղեւորության արժեքին:

Կարելի է մեկնաբանություն թողնել վարորդին, եթե ցանկանում եք, որ նա ծանրոցը փոխանցի անշփում տարբերակով:

Ծառայությունը հարմար է նաեւ կազմակերպությունների համար, որոնց անհրաժեշտ է փաստաթղթեր փոխանցել գործընկերներին: