11:30 | 21.05.20 | Նորություններ | 135684

Dowork.ai հայկական ստարտափը Product Hunt հարթակում է

Dowork.ai հայկական ստարտափը, որը նախատեսված է ծրագրային ապահովման մշակման ժամանակը եւ արժեքը (software time and cost estimation) հաշվարկելու համար, այսօր գործարկվել է տեխնոլոգիական նոր արտադրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում։

Համակարգն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին՝ բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։

Dowork.ai-ի հիմնադիր Մուշեղ Գեւորգյանը նշել է, որ ըստ Gartner հետազոտական ընկերության՝ նախագծերի 30%-ը ձախողվում է, եւ դրա հիմնական պատճառներից մեկը սկզբնական սխալ հաշվարկն է։

«Վերջին 15 տարիներին աշխատելով ծրագրային ապահովումների մշակման ոլորտում՝ միշտ առնչվել եմ այս խնդրին։ Չգտնելով լուծում՝ որոշեցի ինքս ստեղծել հարթակ ու լուծել խնդիրը»,- նշել է Մուշեղ Գեւորգյանը։

Dowork.ai-ը Հայաստանի ստարտափ ակադեմիայի հինգերորդ շրջափուլի շրջանավարտներից է։

Միջազգային հարթակում Dowork.ai-ին կարելի է աջակցել՝ քվեարկելով նրա օգտին այստեղ