14:43 | 19.05.20 | Նորություններ | 2232

Եվրոպայի սուպերհամակարգիչները հարձակման են ենթարկվել՝ կրիպտոմայնինգի նպատակով

Առնվազն մեկ տասնյակ սուպերհամակարգիչներ ամբողջ աշխարհում վերջին օրերին անջատվել են այն բանից հետո, երբ կիբեռհանցագործները փորձել են դրանց կառավարումն իրենց ձեռքը վերցնել:

Հաքերները փորձել են օգտագործել սուպերհամակարգիչները՝ կրիպտոմայնինգ իրականացնելու համար:

Արդյունքում մայիսի 11-ին արգելափակվել է Archer սուպերհամակարգչի մուտքը, որը տեղակայված է Էդինբուրգի համալսարանում:

Մայիսի 11-ին մի քանի այլ հարձակումների հետեւանքով Գերմանիայում անջատվել են 5 սուպերհամակարգիչներ: Դրան հաջորդող օրերին գրոհներ են տեղի ունեցել Շվեյցարիայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում եւ Եվրոպայի այլ մասերում: