15:55 | 27.04.20 | Նորություններ | 9237

Beeline-ի վաճառքի եւ սպասարկման որոշ գրասենյակներ վերաբացվել են

Beeline-ը տեղեկացնում է վաճառքի եւ սպասարկման որոշ գրասենյակների վերաբացման մասին։

Գրասենյակները վերաբացվել են Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում եւ մարզկենտրոններում՝ Վանաձորում, Իջեւանում, Եղեգնաձորում, Կապանում, Գյումրիում, Աշտարակում, Հրազդանում, Գավառում, Արմավիրում եւ Արտաշատում։

Գրասենյակները գործելու են հատուկ աշխատանքային գրաֆիկով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 11։00-15։00։ Վերաբացվող գրասենյակների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

«Մենք Beeline-ում շատ ենք կարեւորում մեր աշխատակիցների եւ հաճախորդների առողջությունն ու ապահով շփումը, այս պատճառով վաճառքի բոլոր գրասենյակներում տեղադրված են ձեռքերը ախտահանող միջոցներ՝ հաճախորդների եւ աշխատակիցների համար, տարածքները պարբերաբար օդափոխվում են եւ ախտահանվում, իսկ սպասարկումն իրականացվում է՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ինչպես նաեւ անվտանգության նորմերից ելնելով՝ սպասարկման գրասենյակներ մուտք գործելը կիրականացվի դիմակներով»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք նաեւ, որ Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել առցանց տարբերակով՝

Հայաստանի ողջ տարածքում գործում է SIM քարտերի եւ հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով,
Beeline բջջային եւ ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է իրականացնե լայստեղ կամ BeeMoney հավելվածով,
հաշիվը եւ ծառայությունները ցանկացած պահին եւ ցանկացած վայրից կառավարել հնարավոր է MyBeelineArmenia հավելվածով:

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային եւ 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաեւ բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում BeelineArmenia պաշտոնական էջին: