16:59 | 15.04.20 | Նորություններ | 2471

COVID-19-ը կարագացնի աշխարհի ռոբոտիզացիան

Կորոնավիրուսային վարակի տարածումը կարագացնի աշխատաշուկայում ռոբոտների կողմից մարդկանց դուրս մղման գործընթացը:

Եթե նախկինում ռոբոտիզացիան ազդում էր կոնկրետ ոլորտների վրա եւ հիմնված էր ծախսերը կրճատելու եւ շահույթն ավելացնելու ցանկության վրա, ապա համաճարակի պայմաններում ընկերությունները մտածում են ցանկացած գործընթացի ավտոմատացման մասին, որը չի պահանջում մարդկային աշխատանք:

The New York Times-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ում շատ ձեռնարկություններ սկսել են օգտագործել ռոբոտների, ունենալով մտավախություն, որ աշխատակիցները դժվարությամբ կպահպանեն սոցիալական տարածությունը՝ առաջացնելով վարակի տարածման վտանգ:

Ռոբոտների օգնությանն են դիմում նաեւ այն ընկերությունները, որոնց աշխատակիցները հեռահար են աշխատում: Օրինակ, PayPal վճարային ծառայության չատ բոտերը վերջին շաբաթների ընթացքում մշակել են հաճախորդների դիմումների 65%-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Մեկ այլ օրինակ է YouTube-ը, որտեղ ռոբոտները պատասխանատու են ներբեռնվող կոնտենտի ստուգման համար:

Կլեմսոնի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Պակի խոսքով, եթե մինչեւ համաճարակը մարդիկ կարծում էին, որ մեր առօրյան չափազանց ավտոմատացված է, ապա վերջին իրադարձությունները ստիպում են մտածել, որ պետք է պրոցեսներն ավելի ավտոմատացնել: