16:57 | 31.03.20 | Նորություններ | 80746
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են գլոբալ համավարակի դեմ պայքարում հնարավոր համատեղ քայլերին: Բարձր գնահատելով գերմանական ինժեներական փորձն ու գիտելիքները՝ նախագահն ասել է, որ հնարավորության դեպքում ակնկալում է գերմանական ընկերությունների խորհրդատվությունը եւ Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ նախարարությունը սկսում է թոքերի արհեստական օդափոխման (ԹԱՕ) սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների եւ առաջարկների հավաքագրում։