15:30 | 24.03.20 | Նորություններ | 4475
Կալիֆոռնիայում հիմնադրված Scylla ընկերությունը, որը զենքի եւ սպառնալիքի հայտնաբերման արհեստական բանականությամբ լուծումներ է առաջարկում եւ մասնաճյուղ ունի նաեւ Հայաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նոր գործիք է ներկայացրել:
Զենքի եւ սպառնալիքի հայտնաբերման իր մեխանիզմում ընկերությունը ներդրել է ջերմային սքանավորիչ Corona Scan գործիքը: Scylla-ի արհեստական բանականության ծրագիրը կարող է օգտագործվել մարդկանց մեծ խմբերին ջերմային սքանավորում եւ ջերմաչափում անելու համար:
Corona Scan-ը կօգնի բիզնեսներին, հիվանդանոցներին, օդանավակայաններին եւ այլ հաստատությունների վերադառնալ ամենօրյա բնականոն գործունեությանը: Մարդկանց խմբերում սքանավորելով բարձր ջերմաստիճանը, այն կհայտնաբերի ռիսկային խմբերում գտնվող անձանց եւ կծառայի որպես վիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոց: