12:42 | 24.03.20 | Նորություններ | 1995

Tinder-ը կօգնի ծանոթանալ անգամ կարանտինի պայմաններում

Ծանոթությունների Tinder հարթակն անվճար կդարձնի Passport պրեմիում գործառույթը, որը թույլ է տալիս ոչ միայն մոտակայքում, այլեւ ամբողջ աշխարհում ծանոթություններ որոնել:

Այս քայլով հարթակը փորձում է օգնել կարանտինի պատճառով իրենց միայնակ զգացող մարդկանց:

«Հուսով ենք, որ դուք կօգտագործեք Passport գործառույթը՝ կարանտինից մտովի աշխարհի ցանկացած կետ տեղափոխվելու համար:

Արդյունքում՝ կարող եք գտնել մարդկանց, որոնք նույն զգացողություններն ունեն այս պահին: Եթե անգամ դա տեղի չունենա, գոնե կսովորեք, թե ինչպես բարեւել տարբեր լեզուներով»,- նշել են Tinder-ում:

Նախկինում վճարովի գործառույթը հասանելի կլինի բոլորին՝ մինչեւ ապրիլի 30-ը: