10:35 | 17.03.20 | Նորություններ | 6618

«Ռոստելեկոմն» իր բաժանորդներին կապահովի շուրջօրյա հեռահար սպասարկմամբ

Հետեւելով Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի տարածումով պայմանավորված համաշխարհային իրավիճակին եւ հաշվի առնելով ՀՀ Կառավարության մարտի 16-ի որոշումը՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը եւս շարունակաբար ձեռնարկում է քայլեր ստեղծված իրավիճակում որակյալ եւ անխափան ծառայություններ մատուցելու եւ բաժանորդների սպասարկումը հեռահար կազմակերպելու ուղղությամբ:

«Ռոստելեկոմ» Հայաստանը ձեռնարկել է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք քայլեր թե՛ աշխատակիցների, թե՛ բաժանորդների համար. ախտահանվել եւ ախտահանվում են ընկերության գլխամասային գրասենյակը եւ բոլոր վաճառքի ու սպասարկման սրահները, իրականացվել են հեռահար աշխատանքի բոլոր միջոցառումները ստորաբաժանումների մեծամասնության աշխատակիցների համար՝ միաժամանակ լիարժեք ապահովելով ընկերության գործունեությունը:

«COVID19 վիրուսի տարածման փաստը անհանգստացնող եւ սթափեցնող է: Մենք քաջ գիտակցում ենք, որ ներկայումս հույժ կարեւոր է լինել տեղեկացված եւ անընդհատ գտնվել ապահով հաղորդակցության մեջ: Այս օրերին ընկերությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները վիրուսի տարածումը կանխարգելելու, աշխատակիցների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման եւ միեւնույն ժամանակ բաճանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

«Ռոստելեկոմ» ընկերության անձնակազմը ջանք չի խնայում եւ աշխատում է ուժեղացված ռեժիմով ապահովելով անխափան եւ որակյալ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը: Մաղթում եմ բոլորիս առողջություն»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ընկերությունն այս օրերին հատուկ ռեժիմով աշխատում է՝ ապահովելով անխափան ծառայությունների բարձր որակ` 24/7 ռեժիմով.

- Գործող բաժանորդների համար հասանելի է հեռախոսային սպասարկման ծառայությունը՝ 060 46 00 00 հեռախոսահամարով, որի օգնությամբ հնարավոր է առանց տնից դուրս գալու կատարել մի շարք գործարքներ (պայմանագրի վերակնքում, ծառայության ավելացում, կասեցում, սակագնային փաթեթի փոփոխություն եւ այլն):

- Շուրջօրյա ռեժիմով գործում են ընկերության Զանգերի կենտրոնը եւ Տեխնիկական սպասարկման բաժինը:

- Ընկերության ծառայություններին բաժանորդագրվել կարելի է՝ այցելելով Առցանց բաժանորդագրության էջը, որը գործում է 24/7 ռեժիմով, ինչպես նաեւ հեռախոսային բաժանորդագրության միջոցով՝ զանգահարելով 060 46 46 46 շուրջօրյա հեռախոսահամարին:

- Ընկերության բոլոր բաժանորդներին հասանելի են դարձել Սմարթ հեռուստատեսության մանկական եւ ժամանցային ժանրերի բոլոր հեռուստաալիքները՝ ապահովելով հաճելի ու հետաքրքիր ինքնամեկուսացում տանը:

- Ընկերության մատուցած ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել առցանց՝ ընկերության պաշտոնական կայքի միջոցով:

- Բաժանորդները կարող են անվճար զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 կարճ հեռախոսահամարով:

Ելնելով աշխատակիցների եւ բաժանորդների անվտանգությունից եւ նոր COVID 19 համաճարակի կանխարգելման նպատակներից՝ «Ռոստելեկոմ»-ը հայտարարում է, որ մարտի 17-ից ընկերության վաճառքի եւ սպասարկման բոլոր սրահները ժամանակավորապես չեն աշխատելու: Սրահների վերաբացման հետ կապված հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: Ընկերությունը կոչ է անում հետեւել Առողջապահության նախարարության հրահանգներին եւ կանխարգելիչ բոլոր միջոցառումներին: