12:36 | 06.03.20 | Նորություններ | 2311

Twitter-ը Stories-ին նման ծառայություն է թեստավորում

Twitter-ը սկսել է թեստավորել 24 ժամ հասանելիություն ունեցող գրառումների գործառույթ:

TechCrunch-ի փոխանցմամբ, Stories-ի նմանօրինակը, որը կկոչվի Fleets, այս պահին թեստավորման փուլում է Բրազիլիայում:

Twitter-ի Բրազիլիայի մասնաճյուղում նշել են, որ սոցցանցը բարձրաձայն մտածելու նոր մեթոդ է փորձարկում, որի համար պետք չեն հավանումներ, ռեթվիթներ եւ մեկնաբանություններ:

Fleets-ը թույլ կտա ոչ միայն տեքստեր, այլեւ այլ մեդիաֆորմատներ օգտագործել: Դրանց արձագանքել հնարավոր կլինի միայն էմոջիների միջոցով:

Նշենք, որ Stories ֆորմատը, որն առաջին անգամ կիրառել է Snapchat-ը, այսօր հասանելի է գրեթե բոլոր խոշոր սոցցանցերում: