12:41 | 06.02.20 | Նորություններ | 2334

7 ստարտափ դրամաշնորհ է ստացել «Գաղափարից մինչեւ Բիզնես» մրցույթի շրջանակում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փետրվարի 5-ին ամփոփել է «Գաղափարից մինչեւ Բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը եւ առեւտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի եւ կենտրոնների միջեւ։

Հաղթած 7 գաղափարներն են՝ Bridge42, SimLas, NanoEnergySolarCells, Robin, InvestigateRobot, Pinokit, Dzook:

Թիմերից յուրաքանչյուրն արժանացել է պատվոգրի եւ 2 մլն 500 հազ. ՀՀ դրամ դրամաշնորհի՝ իր գաղափարը կյանքի կոչելու համար: Հաղթող ստարտափները կստանան նաեւ խորհրդատվություն՝ գործունեության ծավալման ընթացքում: