11:24 | 06.02.20 | Նորություններ | 2732
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարման արդյունավետության, տեխնոլոգիական զարգացման եւ թվայնացման ոլորտների թիրախները:
Փետրվարի 5-ին ելույթ ունենալով Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստում, Տիգրան Ավինյանն ասել է, որ այդ թիրախների թվում են.
- Գործառույթների ծախսատարության գնահատումը եւ ծախսերի նվազեցմանն ուղղված բարեփոխումները, ինչպես նաեւ անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը;
- Պետական տեղեկատվական համակարգի փոխգործելիության եւ համաժամանակեցման ապահովումը;
- Պետության կողմից մատուցվող ծառայությունները «մեկ կանգառ, մեկ պատուհան» ու «միայն մեկ անգամ» սկզբունքների հիման վրա արդիականացումը, ավտոմատացումը եւ թվայնացումը:
Տիգրան Ավինյանն ասել է, որ տարբեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ մեծածավալ աշխատանքներ են կատարել կառավարման ոլորտում ծառայությունները թվայնացնելու ուղղությամբ։
«Առանձին գերատեսչություններ կիրառել են նորագույն տեխնոլոգիաներ: Կան գերատեսչություններ, որոնք կիրառել են արհեստական բանականության տարրեր։ Գնահատելով թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքների կարեւորությունն ու արժեքը, այնուամենայնիվ գտնում եմ, որ թվայնացման ոլորտում պետք է վարվի միասնական պետական քաղաքականություն, ծրագրերը պետք է իրականացվեն փոխհամաձայնեցված, իսկ Թվայնացման խորհուրդը պետք է հանդիսանա այս ամենը համակարգող եւ համաձայնեցնող մարմինը», - ասել է փոխվարչապետը: