16:56 | 22.01.20 | Նորություններ | 4197
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի (WCB) գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի հետ:
Կարեւորելով ընկերության հետ համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է տեխնոլոգիական եւ կրթական հանգույց դառնալու՝ Հայաստանի հնարավորությունները։
Ջուդսոն Ալթհոֆն ասել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցությամբ, մասնավորապես, արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ եւ մի շարք այլ ուղղություններով։
Համակարծիք լինելով, որ «Մայքրոսոֆթ»-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական հիշյալ ծրագրի համար՝ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները եւ առաջիկայում ստորագրել փոխգործակցության մասին հուշագիր։ Անդրադարձ է եղել նաեւ կրթական ոլորտում համագործակցությանը: