12:42 | 22.01.20 | Նորություններ | 3293

    Արմեն Սարգսյանը հանդիպել է Apple-ի տնօրեն Թիմ Քուքի հետ

    Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։

    Նրանք մտքեր են փոխանակել տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ, հաղորդում են Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից: