17:42 | 09.01.20 | Նորություններ | 2746

Samsung-ը ներկայացրել է Ballie տնային ռոբոտ-օգնականը

Samsung ընկերությունը Լաս Վեգասում ընթացող Consumer Electronics Show (CES) 2020 տեխնոլոգիական միջոցառման ժամանակ ներկայացրել է Ballie անունով ռոբոտին:

Կլոր փոքր ռոբոտն ունի տեսախցիկ եւ կարող է արձագանքել օգտագործողի հրահանգներին, օգնել տնային գործերում ՝ «խելացի» իրերի համար աշխատելով որպես հեռակառավարման վահանակ:

 

Samsung- ը Ballie-ն դիրքավորում է որպես իրերի ինտերնետի (iOT) զարգացման հաջորդ քայլ: Ռոբոտը կարող է բացել վարագույրները, երբ օգտագործողի արթնանալու ժամանակն է, կամ միացնել ռոբոտ փոշեկուլը, երբ նկատում է, որ սենյակը փոշոտ է:

Ընկերությունը, սակայն, չի շտապում հայտնել ռոբոտի արժեքը, ինչպես նաեւ շուկայում դրա հայտնվելու ամսաթիվը: