Lenovo ընկերությունը Լաս Վեգասում ընթացող Consumer Electronics Show (CES) 2020 տեխնոլոգիական միջոցառման շրջանակում ներկայացրել է ThinkPad X1 Fold սարքը՝ այն անվանելով աշխարհի առաջին ճկուն համակարգիչը:
13,3 դյույմանոց OLED էկրանով սարքը կարող է օգտագործվել որպես պլանշետ կամ մինի նոութբուք, իսկ ամբողջությամբ փակելու դեպքում այն կնմանվի գրքի: ThinkPad X1 Fold-ն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով:
Lenovo-ն խոստացել է սարքի համար գործարկել հատուկ հենարան, որը թույլ կտա աշխատել՝ համակարգչի էկրանը ցանկալի դիրքով հարմարեցնելով:
Lenovo ThinkPad X1 Fold-ը շուկայում կհայտնվի այս տարվա կեսերին եւ կարժենա $2499: