12:44 | 08.01.20 | Նորություններ | 2706

Uber եւ Hyundai ընկերությունները Լաս Վեգասում օդային տաքսի են ներկայացրել

Ամերիկյան Uber եւ հարավկորեական Hyundai ընկերությունները Լաս Վեգասում անցկացվող Consumer Electronics Show (CES) 2020-ում ներկայացրել են համատեղ մշակվող օդային տաքսիի հայեցակարգը:

Ներկայացված մոդելը նման է թեթեւ ուղղաթիռի, որի էլեկտրական շարժիչները թույլ են տալիս 1 ժամում մինչեւ 320 կմ արագություն զարգացնել:

Մեքենան կարող է տեղափոխել մինչեւ չորս ուղեւոր: Սկզբնական փուլում այն կկառավարվի մասնագետների կողմից, իսկ հետագայում կաշխատի ինքնավար կառավարման համակարգերով:

Օդային տաքսիի առաջին նախատիպը կներկայացվի այս տարվա ընթացքում, իսկ կոմերցիոն մեկնարկը կտրվի 2023թ.: