12:22 | 30.12.19 | Նորություններ | 4211

Beeline-ը պատրաստ է Ամանորին

Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ հայտնում, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկել կապի ծառայությունների անխափան աշխատանքը եւ հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով ապահովելու համար։

Մասնավորապես, ընկերությունը ավելացրել է 3G ու 4G ցանցերի եւ միջազգային ինտերնետի կապուղիների թողունակությունը: Բացի այդ, ընկերությունը հզորացրել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնում եւ այն շրջաններում, որտեղ ավանդաբար տոնական միջոցառումներ են կազմակերպվում։ Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան:

«Մենք պատրաստ ենք, որպեսզի հաճախորդները ստանան բոլոր շնորհավորանքները եւ կարողանան ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ՝ հեռախոսով, ինտերնետով եւ SMS-ով։ Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդներին ամենապայծառ տոնի կապակցությամբ՝ մաղթելով վառ տպավորություններով եւ ձեռքբերումներով լի տարի»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ հաճախորդների հարմարավետության համար Beeline-ը փոխել է նաեւ տոնական օրերին վաճառքի եւ սպասարկման գրասենյակների աշխատանքային ժամերը։ Օրինակ՝ Հյուսիսայի պողատայի մասնաճյուղը հունվարի երեքից վեցը կաշխատի 11։00-20։00, իսկ Զվարթնոց օդանավակայանի մասնաճյուղը՝ շուրջօրյա գրաֆիկով։ Տոնական օրերին մյուս բոլոր գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ այստեղ: