17:21 | 08.01.20 | Նորություններ | 3190

Samsung-ը վիրտուալ ստեղնաշար է ներկայացրել

Samsung ընկերությունը Լաս Վեգասում ընթացող Consumer Electronics Show (CES) 2020 տեխնոլոգիական միջոցառման շրջանակում ներկայացրել է SelfieType վիրտուալ ստեղնաշարը, որը թույլ կտա օգտագործել ցանկացած հորիզոնական մակերեւույթ՝ տեքստ մուտքագրելու համար:

 

Արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող վիրտուալ ստեղնաշարը առջեւի տեսախցիկի միջոցով կարդում եւ վերլուծում է մատների շարժումները եւ դրանք վերածում տառերի եւ նիշերի:

Ներկայում հասանելի է հավելվածի նախատիպը՝ անգլերենով: Առաջիկայում նախատեսվում է այն թեստավորել նաեւ այլ լեզուներով: