14:37 | 20.12.19 | Նորություններ | 2489

    Facebook-ից անձնական տվյալների արտահոսքի նոր դեպք է գրանցվել

    Տեղեկատվական արտահոսքի հետևանքով Facebook սոցիալական ցանցի ավելի քան 267 մլն օգտատերերի անձնական տվյալները հայտնվել են բաց շտեմարանում:

    Բրիտանական Comparitech հետազոտական ընկերության տվյալներով, տվյալների շտեմարանին հասանելիություն կարող էր ունենալ ցանկացած ինտերնետ օգտագործող՝ առանց գաղտնաբառի կամ գրանցման:

    Նշվում է, որ հաքերները նպատակն են ունեցել օգտագործել տեղեկատվությունը՝ զանգվածային սպամ եւ ֆիշինգ գրոհների համար: Հայտնի է, որ գողացված տվյալների մեծ մասը պատկանում է ամերիկացի օգտատերերին:

    Դեկտեմբերի 4-ին բացված շտեմարանը, որն արդեն փակ է, ստեղծել են վիետնամցի հաքերները, իսկ տվյալների բազային ակտիվ հղումներ տեղադրվել են տասնյակ հաքերային ֆորումներում: