12:30 | 20.04.18 | Նորություններ | 7081

Facebook-ից տվյալների արտահոսքի վերաբերյալ նոր ահազանգ

Freedom to Tinkers հետազոտական ընկերությունը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Cambridge Analytica-ն միակ ընկերությունը չի եղել, որը հավաքագրել եւ տարածել է Facebook-ի օգտատերերի տվյալները:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ շատ ավելի վտանգավոր են այն կայքերը, որոնցում գրանցվելու համար օգտատերերն օգտագործում են Facebook-ի իրենց օգտահաշիվը: Խոսքը «Մուտք գործիր Facebook-ի միջոցով» կոճակի մասին է:


Նշվում է, որ նման դեպքերում հաճախ ձեր օգտահաշվի տվյալներին է մուտք տրվում նաեւ այնպիսի կայքերի, որոնց մասին անգամ չեք կասկածում:

«Մենք հայտնաբերել ենք 7 սքրիփթներ, որոնք հավաքագրում են օգտատերերի անձնական տեղեկատվությունը: Նման սքրիփթներ ինտեգրված են թոփ միլիոն կայքերից 434-ին»,- նշել են զեկույցի հեղինակները:


Արդյունքում, չարագործների մեծամասնությունը ստանում է օգտատերերի ID-ները, մի մասն էլ՝ էլփոստի հասցեները: Այս սքրիփթների հետեւում կանգնած են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են OnAudience-ը, Tealium-ը, Lytics-ը, ProPS-ը, որոնք վաճառում են օգտատերերի մասին տեղատվությունը գովազդային ընկերություններին: