12:35 | 03.12.19 | Նորություններ | 2606

    Xiaomi-ն սմարթ մահճակալ է ներկայացրել

     

    Xiaomi ընկերությունը, որը վերջին շրջանում ակտիվորեն շուկա է բերում սմարթ սարքեր, ներկայացրել է 8HMilan Smart Electric Bed խելացի մահճակալը:

    Երկտեղանոց մահճակալն ունի երկու էլեկտրական շարժիչ, իսկ ներքնակի երկու կեսերը կարող են բարձրանալ եւ իջնել՝ իրարից անկախ:

    Սարքը կառավարել կարելի է ինչպես կոճակների օգնությամբ, այնպես էլ ձայնային հրահանգներ տալով:



    Xiaomi-ի մահճակալն ունի 5 ռեժիմ՝ հարթ, հակախռմփացնող, կարդալու, հեռուստացույց դիտելու, ինչպես նաեւ ռեժիմ, որը թույլ է տալիս ձեզ տիեզերքում զգալ:

    Մահճակալը կարող է պահել մինչեւ 1 տոննա ծանրություն: Այսօր արդեն Xiaomi-ն կմեկնարկի քրաուդֆանդինգ արշավ՝ մահճակալի արտադրությունը սկսելու համար: Նախապատվերների գինը $280 է: