14:34 | 29.11.19 | Նորություններ | 2312

    Xiaomi-ի նոր powerbank-ը ձեռքերը ջերմացնող գործառույթ ունի

    Xiaomi ընկերությունը ներկայացրել է հետաքրքիր powerbank, որը ոչ միայն լիցքավորում է հեռախոսը, այլեւ ցուրտ եղանակին տաքացնում է ձեռքերը:

    Սարքը պատրաստված է ալյումինից եւ պատված է հրակայուն ABS պլաստիկով, ինչը թույլ է տալիս նրան արագ տաքանալ եւ պահպանել ջերմությունը:

     

    Չինաստանում սարքի գինը $20 է: Այն հասանելի է կանաչ, վարդագույն եւ կարմիր գույներով: