16:22 | 02.12.19 | Նորություններ | 2585

Վերջին շաբաթում Հայաստանում 57 «Արմաթ» լաբորատորիա է բացվել

Վերջին հինգ օրերի ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) թիմը հիմնադրել է 57 լաբորատորիա, այդ թվում՝ Գյումրիում, Ախուրյանի եւ Անիի տարածաշրջանի բոլոր դպրոցներում:

Եթե 2019թ. հուլիսի դրությամբ, ՀՀ, ԼՂՀ ու Վրաստանի տարածքում գործում էր 284 «Արմաթ» լաբորատորիա, ապա վերջին հինգ ամսվա ընթացքում թիվը հասել է 377-ի։

Այս տարվա հուլիսին, ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ էր հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար:

Կառավարության ֆինանսավորմամբ նախատեսվում էր մինչեւ տարեվերջ հանրակրթական դպրոցներում ունենալ ավելի քան 600 ինժեներական լաբորատորիա, իսկ 2020թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ ունենալ Հայաստանի եւ Արցախի բոլոր դպրոցներում։

«Հատկանշական է, որ ամեն «Արմաթ» լաբորատորիայի բացմամբ ավելանում է խմբակավարի հաստիք, որը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) լրացնում է գերազանցապես տեղի կադրերի հաշվին»,- նշել են միությունում: