16:46 | 09.10.19 | Նորություններ | 2336

51 «ԱրՄաթ» լաբորատորիա կհիմնվի Եթովպիայում

Եթովպիայի դպրոցներում կհիմնադրվի 51 «ԱրՄաթ» լաբորատորիա։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը Եթովպիայի ինովացիաների եւ տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Տոլա Յադեթեն նշել է, որ երկկողմանի հուշագիրը ստորագրվել է «Դիջիթեք Էքսպո»-ի շրջանակում՝ Եթովպիայի եւ «ԱրՄաթ» լաբորատորիաների միջեւ:

Նա նաեւ ասել է, որ Եթովպիան հետաքրքրված է Հայաստանի տեխնոլոգիական կրթական համակարգով եւ ուրախ կլինեն, որպեսզի այս ուղղությամբ համագործակցությունը զարգանա:

Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկինի հետ հանդիպմանն էլ Հակոբ Արշակյանն էստոնական ստարտափներին առաջարկել է օգտվել Հայաստանի տեխնոլոգիական նոր միջավայրից եւ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի միջոցով դուրս գալ միջազգային շուկա:

Աֆղանստանի հեռահաղորդակցության եւ ՏՏ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքների՝ Աֆղանստանում կիրառման, տեխնոպարկերի եւ ինժեներական քաղաքի ստեղծման ինչպես նաեւ կրթական կենտրոնների ստեղծման շուրջ։