10:41 | 23.10.19 | Նորություններ | 7585
Beeline-ը հայտարարում է նորացված առցանց խանութի վերագործարկման մասին՝ բարելավված գործառույթներով եւ դիզայնով:
Այժմ հաճախորդները կարող են ոչ միայն առցանց ձեռք բերել իրենց դուր եկած սմարթֆոնը՝ անվճար առաքմամբ, այլ նաեւ ստանալ ամբողջական տեղեկատվություն հեռախոսի մասին:
Ընկերությունում Beeline E-shop առցանց խանութի գործարկմանը նվիրված մեկնարկել է նաեւ ակցիա: Առաջին 50 հաճախորդները, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն նորացված կայքի միջոցով, որպես նվեր կստանան Xiaomi Redmi Airdots անլար ականջակալներ եւ «հատուկ» համար նոր 033 կոդով:
«Մենք թարմացրել ենք մեր առցանց խանութի դիզայնը եւ գործառույթներն այնպես, որ հարմար լինեն մեր հաճախորդներին, ինչպես նաեւ նրանք կարող են օգտվել Beeline-ի կողմից նվերներ ստանալու հիանալի հնարավորությունից՝ նոր սմարթֆոն գնելու դեպքում: Վստահ եմ, որ 033 նոր կոդով «հատուկ» համարը եւ ամբողջ աշխարհում արդեն հայտնի դարձած ականջակալները հիասքանչ լրացում կդառնան ցանկացած սմարթֆոնի համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ակցիան ուժի մեջ է մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 21-ը: