17:37 | 11.10.19 | Նորություններ | 6844

Ինեկոբանկ. Հայաստանի ֆինթեք առաջատարն ամփոփում է WCIT 2019-ը

Ավարտվեց ամենասպասված, Հայաստանը տեխնոլոգիական աշխարհի կենտրոն դարձրած՝ WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը, որն այս մի քանի օրերի ընթացքում հասցրեց իր շուրջը համախմբել համաշխարհային հզոր դեմքերի եւ մասնագետների՝ վերհանելու առկա եւ ապագա մարտահրավերները, զարգացման ուղղություններն ու միտումները։

«Ֆինթեք զարգացման հեռանկարներից մինչեւ արհեստական բանականություն ու կիբեռանվտանգություն. քննարկման թեմաները բազմազան էին։ Եռօրյա համաժողովի օրակարգը հագեցած էր ոչ միայն պանելային քննարկումներով եւ ելույթներով, այլ նաեւ այցելուներին ընձեռվել էր հնարավորություն ծանոթանալ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած պատվիրակությունների նորարարական լուծումներին։ էքսպո ցուցահանդեսի տարածքում էր նաեւ Ինեկոբանկը, որը հանդիսանում էր WCIT 2019 համաժողովի ինովացիոն հովանավորը»,- ասված է Ինեկոբանկի տարածած հաղորդագրությունում:

«WCIT 2019 համաժողովում հանդես գալով հովանավոր՝ ի սկզբանե կարեւորել ենք Հայաստանում ՏՏ ոլորտի աճի միտումներն ու դերը, ինչպես նաեւ հզոր մասնագիտական համայնքի կայացման հեռանկարները»,- նշել է Ինեկոբանկի Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Նալթակյանը։

Միջոցառման օրերին առաջին ամբողջական թվային բանկի տաղավարում Ինեկոբանկի թիմը միջազգային եւ տեղական հյուրերին ներկայացնում էր բանկի գերժամանակակից թվային լուծումներն ու ծառայությունները։

«Աշխարհում այսօր շատ են խոսում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումներից, մարտահրավերներից եւ հնարավորություններից։ Տեխնոլոգիական զարգացումները, որոնք միտված են բիզնես գործընթացների արդյունավետության ու հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, մշտապես Ինեկոբանկի ուշադրության դիտակետում են։ Համոզված եմ, որ բանկը հետագայում էլ շարունակելու է խթանել ՏՏ ոլորտի աճն ու զարգացումը՝ իր ուրույն ներդրումն ունենալով նմանօրինակ հետաքրքիր եւ բովանդակալից միջոցառումներում»,- հավելել էլ Արեն Նալթակյանը։

 

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:

- Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որն անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ եւ այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։