14:37 | 11.10.19 | Նորություններ | 2394

WCIT 2019-ի բանախոս Ստեփան Հսուին դասախոսել է ԵՊԲՀ-ում

WCIT 2019 ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովի բանախոս, Միչիգանի պետական համալսարանի հետազոտությունների եւ նորարարությունների կենտրոնի փոխնախագահ եւ տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Ստեփան Հսուին դասախոսել է ԵՊԲՀ-ում:

Ապագա բժիշկները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել «Genomics, AI, Posibilities of Future Medicine and Challenges in Bioethics» խորագրով դասախոսությանը:

Տեսական ֆիզիկայի պրոֆեսորն անդրադառնալով կենդանի օրգանիզմների գեների եւ գենոմի ուսումնասիրությանը՝ ներկայացրել է ապագա բժշկության հնարավորությունները, ինչպես նաեւ կենսաէթիկայի մարտահրավերները:

Ստեփան Հսուին մեծ ներդրում ունի ինչպես գենոմիկայի, այնպես էլ բիոինֆորմատիկայի, գաղտնագրման եւ տեղեկատվական անվտանգության ոլորտում:
2017թ. նա հիմնել է Genomic Prediction-ը, որն ապահովում է առաջադեմ գենետիկական թեստավորում եւ բիոինֆորմատիկա IVF արդյունաբերության մեջ: 2018թ. նրա լաբորատորիան ստեղծել է առաջին ճշգրիտ գենոմի կանխատեսումները, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել մի շարք հիվանդությունների ռիսկերը: