Պաշտոնապես ներկայացվել է EU4Armenia.am հարթակը, որը ներկայացնում է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակը եւ ԵՄ աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը` ըստ մարզերի եւ համայնքների:
Հարթակը մշակված է էլեկտրոնային քարտեզի տեսքով: Այն գործիք է, որն առցանց մեկտեղում է այն լայնածավալ գործունեությունը, որն իրականացնում է ԵՄ-ն Հայաստանի համար:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ելույթում նշել է, որ հասարակության առաջ հաշվետվողականությունը, թափանցիկությունը առաջնահերթություն են Հայաստանի կառավարության համար:
«Այդ առումով նորաստեղծ այս պլատֆորմը հրաշալի հնարավորություն է՝ ցուցադրելու, թե հատկապես ո՞ր ծրագրերն են իրականացվում, ինչպիսի՞ առաջընթաց ունեն, ի՞նչ արդյունավետություն են ապահովում: Հատկապես կարեւորելով ծրագրերի իրականացման թափանցիկությունը՝ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կարող ենք թե՛ ֆունկցիոնալ, թե՛ ծրագրային առումով զարգացնել այն, եւ համագործակցությունը ԵՄ-ի հետ դարձնել ավելի արդյունավետ»,- նշել է նախարարը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Հայաստանի համար Եվրամիությունը նույնն է, ինչ Հայաստանը Եվրամիության համար: Մենք կարող ենք արդյունավետ փոխազդել միասին: Մեկնարկած էլեկտրոնային պլատֆորմը կոչված է բարձրացնելու ՀՀ քաղաքացիների տեղեկացվածությունը Հանրապետությունում ԵՄ գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ այդ գործունեությունը ավելի թափանցիկ դարձնելու համար », - ասել է դեսպանը՝ հավելելով, որ կայքը պարունակում է բոլոր տեղեկությունները Հայաստանում ԵՄ գործունեության ուղղությունների վերաբերյալ:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը