14:26 | 22.07.19 | Նորություններ | 2662
«ԳԼՈԲԱԼ ԷՅԷՄ»-ը Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ մեկնարկած ClimateLaunchpad Հայաստան ստարտափ բիզնես գաղափարների մրցույթին դիմելու ժամկետը երկարաձգվել է:
Հայտերը կընդունվեն մինչեւ հուլիսի 29-ը:
ClimateLaunchpad-ը մաքուր տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների գլոբալ մրցույթ է, որի նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները նորարարությունը եւ ձեռներեցությունը խթանելու միջոցով։
Աքսելերացիոն ծրագրի առաքելությունն է վերածել մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները հաջողակ բիզնեսների՝ խթանելով տնտեսական աճը եւ նորարարության ներուժը: ClimateLaunchpad-ը իրականացվում է աշխարհի ավելի քան 50 երկրում։
Ծրագիրը ներառում է՝
• Երկօրյա ինտենսիվ բիզնես ճամբար:
• 6 շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթաց:
• Հնարավորություն ներկայացնելու գաղափարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ճանաչված ժյուրիի հանձնաժողովին:
Բիզնես գաղափարը պետք է վերաբերի հետեւյալ ոլորտներին՝
• Էներգաարդյունավետություն
• Վերականգնվող էներգիա
• Սնունդ եւ գյուղատնտեսություն
• Ջրային ռեսուրսներ
• Արդյունաբերական տեխնոլոգիաներ
• Ցանկացած գաղափար՝ կլիմայի փոփոխության եւ մաքուր տեխնոլոգիաների վերաբերյալ։
Եզրափակիչ փուլում ընտրված 2 լավագույն ազգային թիմերը հնարավորություն կստանան նոյեմբեր ամսին Ամստերդամում, մասնակցելու գլոբալ եզրափակիչ մրցույթին եւ կներկայացնելու իրենց գաղափարները Climate-KIC աքսելերատորի խորհրդի անդամներին:
Գլոբալ եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափներին կշնորհվի €10 000, €5000 եւ €2500 մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա աքսելերացիոն ծրագրին: