12:11 | 22.07.19 | Նորություններ | 2164

Telcell-ը հովանավորում է Sevan Startup Summit 2019-ը

«Թել-Սել» ընկերությունը միանում է հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն անցկացվող՝ Սեւան Ստարտափ Սամմիթ 2019-ին:

Telcell-ը հովանավորում է Fintech Track մրցույթը, որի ընթացքում ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման գործում մասնագիտացած ստարտափ թիմերը ներկայացնելու են ոլորտի բիզնես լուծումներ առաջադրող նախագծեր: «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը Fintech Track-ի ժյուրիի կազմում է: Հաղթող թիմը Telcell-ից կստանա $3000 մրցանակ:

Ընկերությունում նշել են, որ SSS2019-ի շրջանակում առաջին անգամ անցկացվող Firecode Marathon ծրագրավորողների մրցույթի լավագույն լուծումը նույնպես կպարգեւատրվի Telcell-ի կողմից $2000 մրցանակով:

SSS2019-ի տարածքում գտնվող Telcell պողոտայի վրա տեղակայված Telcell տաղավարում ստարտափ թիմերին եւ անհատներին հնարավորություն կընձեռվի ներկայացնել իրենց գաղափարներն ու նախագծերը: Լավագույն գաղափարները կարող են ստանալ Telcell-ի հովանավորությունը՝ նաեւ SSS2019-ի շրջանակից դուրս:

SSS2019-ի տոմսերը հասանելի են բացառապես Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով. հնարավոր է գնել թե՛ 1 օրվա, թե՛ սամմիթի ամբողջ ժամանակահատվածի համար տոմսեր՝ ներառյալ գիշերակացը։

Telcell-ի տաղավարում նաեւ գործելու է խանութ, որտեղից այցելուները կարող են ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ ու հուշանվերներ՝ վճարելով Telcell Wallet-ի նորագույն Scan and Pay տեխնոլոգիայի օգնությամբ:

Telcell-ը բոլոր այցելուներին հնարավորություն է ընձեռում անմիջապես SSS2019 տարածք հասնել իր բրենդավորված հարմարավետ միկրոավտոբուսներով: Սամմիթի ամբողջ ժամանակահատվածում ապահովվելու է օրական 3 երկկողմանի ուղերթ: Ուղեւորատոմսերը եւս հասանելի են միայն Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում: