11:55 | 12.06.19 | Նորություններ | exclusive 16533

EPIC ինկուբատորի ստարտափները Սիլիկոնյան հովտում են

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ստարտափ ինկուբատորի ուսանող ձեռներեցները այս օրերին գտնվում են Սիլիկոնյան հովտում:

Itel.am-ին EPIC-ից հայտնել են, որ հունիսի 10-ից 20-ը ընթացող այցին մասնակցում են Evi, Sheff, Rendchain, Creatr, Breedge, Agourmet, BeautyBook ստարտափների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Ագեան բնագիտության ու ճարտարագիտության ֆակուլտետի եւ Մանուկեան Սիմոն գործարարության եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները:

10-օրյա այցի ընթացքում մասնակիցները կայցելեն Google-ի, Amazon-ի, Facebook-ի եւ Pinterest-ի կենտրոնակայաններ, ինչպես նաեւ Berkeley SkyDeck, Draper եւ Index Ventures ինկուբատորներ եւ աքսելերատորներ:

Ուսանողները կծանոթանան հաջողակ ձեռներեցների հետ, ինչպես կմասնակցեն դասընթացների եւ սեմինարների՝ նորարարության, բիզնեսի եւ տեխնիկական էկոհամակարգի առաջատար մասնագետների հետ:

Մասնակիցները այցելել են նաեւ PayPal ընկերության ինովացիոն բաժին եւ Amazon ընկերության ռոբոտներով կառավարվող կենտրոն:

Սիլիկոնյան հովիտ այցը կազմակերպվել է San Jose պետական համալսարանի աջակցությամբ եւ Ձեռներեցության եւ նորարական տեխնոլոգիաների կենտրոնի բարերար Սառա Չիթչյանի ֆինանսական աջակցությամբ: