11:06 | 12.06.19 | Նորություններ | 2316

Ռոն Վայսմենը Երեւանում կխոսի ԱԲ թրենդների մասին

Հունիսի 13-ին՝ 12:30-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի կունենա Ռոն Վայսմենի՝ արհեստական բանականության (ԱԲ) բիզնեսին եւ ներդրումային միտումներին նվիրված դասախոսությունը:

Միջոցառման ընթացքում բանախոսը կներկայացնի արհեստական բանականության էվոլյուցիան, կպատմի, թե ինչպես է ԱԲ-ն կիրառվում տարբեր ոլորտներում եւ թե ինչ են դրա մասին մտածում ներդրողները:

Ռոն Վայսմենը Սիլիկոնյան հովտի ամենահին սաղմնային ներդրումներ (seed investments) իրականացնող Band of Angels կազմակերպության նախագահն է: