17:29 | 19.04.19 | Նորություններ | 2518

Huawei-ն էժան 5G սմարթֆոն կներկայացնի

Huawei-ը հայտարարել է, որ նախատեսում է գործարկել ոչ թանկ սմարթֆոն, որը կունենա 5G ցանցերին միանալու հնարավորություն:

Սմարթֆոնի գինը չի գերազանցի $600-ը, ինչը կրկնակի էժան է, քան այս պահին շուկայում առաջարկվող մրցակից մոդելները:


Օրինակ, Samsung Galaxy S10 5G-ն, որը Հարավային Կորեայում հայտնվել էր ապրիլի սկզբին, արժե շուրջ $1200: Apple-ն, իր հերթին, նախատեսում է 5G հնարավորությամբ iPhone-ներ վաճառել 2020-21թթ.:

5G ցանցը փոխարինելու է ներկայում աշխարհում գործող 4G ցանցին: 5G ապահովում է անհամեմատ մեծ արագություն (1-2ԳԲ/վ), տվյալների փոխանցման ավելի բարձր որակ՝ միաժամանակ սպառելով ավելի քիչ էներգիա: