14:27 | 19.04.19 | Նորություններ | 3192

Լեգենդար BlackBerry Messenger-ը հեռանում է

14 տարի առաջ գործարկված BlackBerry Messenger-ը կդադարի գործել մայիսի 31-ին, տեղեկացրել է մեսենջերի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ մեսենջերն այլեւս ի վիճակի չէ քայլել ժամանակին համընթաց եւ դադարեցնում է գործունեությունը:

2005թ. գործարկված BlackBerry Messenger-ը մինչեւ 2013թ. աշխատում էր միայն BlackBerry հեռախոսների վրա: Ավելի ուշ ընկերությունը թույլ տվեց IOS եւ Android օգտատերերին ներբեռնել հավելվածը՝ այդպիսով նպատակ ունենալով ավելացնել օգտագործողների թիվը: 2014թ. գործարկվեց մեսենջերի հատուկ պաշտպանված տարբերակը՝ կորպորատիվ օգտագործման համար, որը կշարունակի գործել:

«Մենք ներդրել ենք ամեն ինչ՝ ստեղծելու այն, ինչ ունենք այս պահին: Բայց տեխնոլոգիաները տեղում չեն դոփում, եւ չնայած մեր զգալի ջանքերին, օգտատերերը սկսել են այլ հարթակներ օգտագործել: Չնայած որ մեզ համար տխուր է ասել ցտեսություն, բայց պետք է դադարեցնենք մեսենջերի գործունությունը եւ առաջ շարժվենք: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար»,- նշել են ընկերությունում: