14:52 | 12.04.19 | Նորություններ | 9777
Ucom ընկերությունն առաջարկում է իր հեռուստատեսային ցանցում դիտել 2019թ․ գարնան ամենասպասված՝ «Գահերի խաղը» սկանդալային հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը՝ կարեւորելով հայաստանյան հեռուստադիտողին աշխարհի մեդիա-նորույթները ճիշտ ժամանակին եւ առաջինը հրամցնելու գործոնը։
Որակյալ մեդիա-բովանդակության տրամադրման եւ զարգացման ուղղությամբ Ucom-ն աշխատել է հիմնադրման օրվանից։ Ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ տեղական սպառողին առաջարկեց աշխարհահռչակ բրենդերի միջազգային վարկանիշային ալիքներն իր ցանցում ինտերակտիվ ռեժիմով դիտելու հնարավորություն՝ հայ հեռուստադիտողին առաջինը ծանոթացնելով Catch-up, time-shift եւ այլ ինտերակտիվ հնարավորություններին: Ucom-ն առաջինը Հայաստանում գործարկեց «Տեսավարձույթ» (VoD) ծառայությունը:
«Ucom-ը նաեւ առաջին հայաստանյան ընկերությունն էր, որը Discovery, National Geographic, MTV, Fashion TV եւ այլ մեծանուն հեռուստամեդիա ընտանիքների ալիքները պաշտոնապես ներկայացրեց իր ցանցում։ Այսօր Ucom-ը հանդիսանում է Discovery Communications թիմի առաջատար գործընկերը եւ Viasat հեռուստաալիքների ընտանիքի պաշտոնական ու բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։ Վստահ եմ՝ մեր հեռուստասերները մեծագույն հաճույքով կմիանան ամբողջ աշխարհի կինոմաններին եւ FOX հեռուստաալիքով կդիտեն տարվա ամենասպասված հեռուստաբովանդակությունը։ Վալիերեն լեզվով ասած՝ Valar lis emagon Ucom [Բոլորը պետք է ունենան Ucom] «Գահերի խաղը» բարձր որակով դիտելու համար»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ucom-ի հեռուստադիտողները կվայելեն «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնի առաջին մասի պրեմիերան FOX-ի եթերում ապրիլի 15-ին, ժամը 23։00-ին։