12:32 | 29.03.19 | Նորություններ | 9182

Տարվա առաջնորդ՝ ԿՍՊ ոլորտում. Ռալֆ Յիրիկյանը դարձել է «Մերկուրի»-ի մրցանակակիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը Ռալֆ Յիրիկյանը ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կազմակերպված «Մերկուրի» մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա առաջնորդ՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում» անվանակարգում մրցանակ է ստացել:

Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած մրցանակաբաշխության ժամանակ պարգեւատրվել են տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստած, հանրային ծառայությունների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների՝ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ եւ անհատներ:

Մրցանակաբաշխությանը ներկայացվել է 23 անվանակարգ:

«Երբ տարիներ առաջ, մեր ընկերությունը Հայաստանում սկսեց գործունեությունը, իր հետ բերեց նոր մշակույթ. որդեգրեց կառավարման մի մոդել, որի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է: Մենք գիտեինք, որ հասարակությանը ժամանակ է անհրաժեշտ այդ մոտեցման կարեւորությունը զգալու համար: Ժամանակ էր պահանջվելու նաեւ երկրում գործող բազմաթիվ կազմակերպություններից՝ այդ արժեհամակարգն ընդունելու, դրանով ոգեւորվելու համար:

Պիտի խոստովանեմ, որ շատ համարձակ քայլ էր առաջամարտիկի ղեկը վերցնելը, քանի որ շատերին էր անհասկանալի, թե ինչ է ԿՍՊ-ն: Հետո, ժամանակի հետ, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առնչվում է կյանքի բազմաթիվ կողմերին եւ արժեքներին: Մեր օրինակը դարձավ վարակիչ՝ մեծացող ձնագնդի նման տարածվելով միջավայրում: Հենց դա էր մեր նպատակը. սեփական օրինակով՝ մյուսներին տանել նույն ճանապարհով»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: