17:30 | 21.03.19 | Նորություններ | 4023

    Google-ը Բախին նվիրված AI Doodle է ներկայացրել

    Google-ի կողմից այսօր ներկայացված ինտերակտիվ Doodle-ը, որը կարելի է գտնել որոնողական համակարգի առաջին էջում, նվիրված է գերմանացի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախին:

    Doodle-ը թույլ է տալիս ընտրել եւ տեղադրել նոտաներ, իսկ արհեստական բանականության լուծումը շտկում է նորաստեղծ կոմպոզիցիան՝ այն նմանեցնելով Բախի երաժշտական ոճին: Ստեղծված կոմպոզիցիան կարելի է տարածել նաեւ սոցցանցերում:

    Doodle-ի ստեղծման ժամանակ Google-ն առաջին անգամ կիրառել է արհեստական բանականության ալգորիթմ, որը վերլուծում է Բախի 300-ից ավելի ստեղծագործություն: