15:09 | 21.03.19 | Նորություններ | 9940

Beeline-ը գերազանցել է մեկ միլիոն բաժանորդի շեմը

Beeline-ը հայտարարել է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին:

Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ընկերության վերջին ձեռքբերումները եւ պարգեւատրել 2018թ. ընկերության SIM քարտը գնած եւ ակտիվացրած վերջին բաժանորդին: Երեւանի բնակիչ Լեւոն Մարկոսյանը Beeline-ի կողմից ստացել է iPhone XR սմարթֆոն:

«Այսօր առանձնահատուկ օր է Հայաստանում Beeline-ի համար: Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ արդեն ավելի քան մեկ միլիոն բնակիչներ ընտրում են Beeline-ի բջջային կապի ծառայությունները: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լեւոնին եւ մյուս բաժանորդներին մեր ծառայությունների հանդեպ վստահության համար եւ խոստանալ, որ Beeline-ը կշարունակի անել ամեն հնարավոր բան, որպեսզի մեր ծառայություններն օր օրի բարելավվեն եւ դառնան էլ ավելի պարզ, հարմար եւ շահավետ մեր սիրելի բաժանորդների համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընկերության ղեկավարն լրատվամիջոցներին ներկայացրել է նաեւ ընկերության այլ ձեռքբերումները: Այսպես, բջջային կապի եռամսյա ակտիվ բազան վերջին 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է, իսկ սմարթֆոնների ներթափանցումը 2018թ. ավարտին կազմել է ավելի քան 60%:

Երեւանում բջջային 4G ցանցի ծածկույթը 80%-ից ավելի է: 2018 թ. ընթացքում Beeline-ի 3G բազային կայանների քանակությունն ավելացել է 15%-ով: Այս ցանցի ծածկույթը ներառում է Հայաստանի բնակչության 85%-ից ավելին: