12:14 | 20.03.19 | Նորություններ | 9912

Ucom-ում «Հաճախորդի միջազգային օրը» կնշվի 4 օր շարունակ

Հաճախորդի միջազգային օրվա առթիվ մարտի 19-22-ը Ucom ընկերության ղեկավար անձնակազմն այցելելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով սփռված վաճառքի եւ սպասարկման կենտրոններ։

Ղեկավար անձնակազմի թվով 94 աշխատակից 4 օրվա ընթացքում աջակցելու է առաջնային գծի գործընկերներին, անձամբ զրուցելու հաճախորդների հետ, ծանոթանալու վերջիններիս հուզող խնդիրներին, առաջարկելու լուծումներ եւ սպասարկման բարելավման ուղիներ։

«Քանի որ Ucom-ը հաճախորդամետ ընկերություն է, մեր ղեկավար անձնակազմը պարբերաբար այցելում է Հայաստանի բոլոր մարզերում գտնվող սպասարկման կենտրոններ, իսկ այս տարի առաջին անգամ առանձնահատուկ կերպով նշում է Հաճախորդի միջազգային օրը։

Այս շաբաթվա ընթացքում եւս մեկ անգամ ընդգծում ենք թե՛ շարժական, եւ թե՛ ֆիքսված կապի բաժանորդների կարեւորությունը մեր ընկերության զարգացման ճանապարհին եւ արժեւորում ենք մեր թիմակիցներին: Քանի որ ինքներս էլ հանդիսանում ենք մեր ընկերության հաճախորդները, փորձում ենք ավելի արդյունավետ ճանապարհներ գտնել խնդիրների լուծման համար։ Այդպիսի լուծումներից են, օրինակ, բազմաթիվ հնարավորություններով հագեցած Ucom եւ uPay հավելվածները»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հաճախորդի օրվա շրջանակում միայն մարտի 19-ին գործել է 10% գնիջեցման պայմանը սմարթֆոնների լայն տեսականու համար, անկախ այն փաստից, թե նախընտրելի մոդելը ձեռք է բերվել կանխիկ, թե ապառիկ, բաժանորդագրությամբ, թե առանց բաժանորդագրության տարբերակով։ Ամբողջ շաբաթվա ընթացքում ֆիքսված ծառայությունների հետ կապված խնդիրներով դիմելիս հաճախորդները հնարավորություն են ունենալու բոլորովին անվճար ստանալ 3000, 6000 կամ 7500 դրամ արժողությամբ վճարովի ծառայությունները։

Ucom-ի ղեկավար անձնակազմը նաեւ շնորհավորելու է շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների ծննդյան տարեդարձը՝ ավանդաբար տրվող նվերներին ի հավելումն տրամադրելով լրացուցիչ 1 ԳԲ գերարագ ինտերնետ եւ 100 ներցանցային SMS-հաղորդագրություն։ Իսկ Ucom-ի հեռուստատեսային ծառայություններից օգտվող բաժանորդներն ի լրումն 5 անվճար ֆիլմի՝ ստանալու են «Տեսավարձույթ» բաժնում եւս 5 ֆիլմ անվճար դիտելու հնարավորություն։

«Չափազանց բարձր գնահատելով հաճախորդների վստահությունը՝ Ucom-ը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը ծառայությունների եւ սպասարկման որակի բարելավման նպատակով եւ աշխատում է երկարաժամկետ լուծումներ գտնել հաճախորդների գոհունակության մակարդակը բարձր պահելու համար։ Առանց հաճախորդի կողմից տրամադրված հետադարձ կապի չկա սպասարկում, չկա ծառայություն, չկա պրոդուկտ»,- ընդգծել է Ucom ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։