14:32 | 28.02.19 | Նորություններ | 2558
Telegram-ի iOS տարբերակում մարտից կավելացվի ինտերֆեյսի ձայնային կառավարման հնարավորություն:
Այս մասին Twitter-ում տեղեկացրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը:
Հիշեցնենք, որ Apple-ին պատկանող VoiceOver գործառույթը հասանելի է մեծ թվով iOS հավելվածների համար: Գործառույթը նախատեսված է սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Այն տեղեկացնում է, թե ինչ է կատարվում էկրանին՝ մարտկոցը որքանով է լիցքավորված, ով է զանգում, ինչ անուն ունի հավելվածը: Գործառույթը կարող է նաեւ նկարագրել նկարը, կարդալ տեքստ: Դրանից կարելի է օգտվել նաեւ ժեստերի միջոցով: