16:39 | 19.02.19 | Նորություններ | 3293

    Հայտնի են աշխարհի 20 լավագույն սմարթֆոնները

    Business Insider-ը հրապարակել է աշխարհի 20 լավագույն սմարթֆոնների վարկանիշը, որտեղ առաջին տեղում չինական OnePlus 6T մոդելն է:

    Մասնագետների խոսքով, OnePlus 6T-ն ունի ժամանակակից դիզայն, հզոր մարտկոց եւ որակյալ տեսախցիկ:

    Դրան հաջորդում է iPhone XR-ը, իսկ երրորդ հորիզոնականը կիսում են Google Pixel-ը եւ Pixel 3 X-ը:


    Լավագույն տասնյակում են նաեւ Samsung Galaxy Note 9, Phone XS եւ iPhone XS Max, LG V40, iPhone X, Samsung Galaxy S9 Plus, iPhone 8 Plus, Samsung Galaxy S9 մոդելները:

    Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ: