15:50 | 11.02.19 | Նորություններ | 3490

Հայտնի է առողջության համար ամենավտանգավոր սմարթֆոնի անունը

Հրապարակվել է ամենաուժեղ ճառագայթող սմարթֆոնների վարկանիշը, որտեղ ամենահաճախ հանդիպող բրենդներն են Xiaomi-ն, OnePlus-ը եւ HTC-ն:

Statista վիճակագրական հարթակի տվյալներով, ներկայում շուկայում առկա գրեթե բոլոր սմարթֆոնները կարող են համարվել վտանգավոր՝ ճառագայթման բարձր մակարդակի պատճառով:

Վարկանիշի առաջատարը Xiaomi Mi A1 (ճառագայթման մակարդակը՝ 1,75 Վտ/կգ) սմարթֆոնն է: Նրան հաջորդում է OnePlus 5T մոդելը (1,68 Վտ/կգ), երրորդ հորիզոնականում Xiaomi Mi Max 3-ն է (Վտ/կգ):

Statista-ի վարկանիշում են հայտնվել նաեւ Iphone 7 (1,38 Վտ/կգ) եւ Iphone 8 (1,32 Վտ/կգ) մոդելները:

Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացված լուսանկարում: