14:28 | 18.02.19 | Նորություններ | 2382

Apple-ը, ըստ աղբյուրների, հսկա MacBook Pro կներկայացնի

Apple ընկերությունն աշխատում է MacBook Pro շարքի նոր նոթբուքի ստեղծման ուղղությամբ:

Տեղեկությունը ԶԼՄ-ներին հայտնել է TF International Securities-ի վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի է Apple-ի տեխնոլոգիաների մասին իր կանխատեսումներով:

Նա տեղեկացրել է, որ 16-դյույմանոց նոթբուքի թիրախում կլինեն գեյմերները եւ դիզայներները:

Ակնկալվում է, որ Apple-ը հսկա նոթբուքի ստեղծման մասին կհայտարարի այս տարվա ընթացքում: