11:34 | 18.02.19 | Նորություններ | 1944

Samsung-ն առաջիկայում բյուջետային սմարթֆոն կներկայացնի

Samsung ընկերությունը ծրագրում է առաջիկայում ներկայացնել Galaxy M30 բյուջետային սմարթֆոնը՝ եռակի տեսախցիկով:

Galaxy M30-ի գործարկման մասին ընկերությունը տեղեկացրել է Twitter-ում:

 


Նոր սմարթֆոնը Samsung Galaxy M շարքից է, որը մշակվում է Հնդկաստանի համար:

Սմարթֆոնը կունենա 6,38 դյույմ AMOLED էկրան, Exynos 7904 պրոցեսոր եւ կարժենա շուրջ $210:


Հնդկաստանում մոդելը կներկայացվի փետրվարի 27-ին: Հայտնի չէ, թե երբ կմեկնարկեն սմարթֆոնի գլոբալ վաճառքները: