15:07 | 15.01.19 | Նորություններ | 4085

Samsung-ի առաջին 5G սմարթֆոնը՝ Galaxy S10 X

Samsung-ն առաջիկայում վաճառքի կհանի 5G ցանցում աշխատող իր առաջին սմարթֆոնը՝ Samsung Galaxy S10 X-ը:

Հարավային Կորեայում սմարթֆոնը վաճառքի կհանվի մարտին:

Galaxy S10 շարքի մյուս մոդելները վաճառքում կհայտնվեն ավելի շուտ՝ մարտի սկզբին:

Ըստ տեղեկությունների, Samsung Galaxy S10 X-ը կունենա 2 դիմային եւ 4 հիմնական տեսախցիկ, 10 ԳԲ օպերատիվ հիշողություն, 6,7 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրան եւ մինչեւ 1 տերաբայտ հիշողություն:

Samsung-ը նոր մոդելների վերաբերյալ մի շարք փակագծեր կբացի փետրվարի 20-ին կայանալիք միջոցառման ժամանակ: