11:49 | 15.01.19 | Նորություններ | 4099

Հավի ձուն՝ Instagram-ի ամենահայտնի լուսանկար

 Հավի ձվի լուսանկարը Instagram-ում ստացած հավանումների թվով ռեկորդ է սահմանել:

Հունվարի 4-ին հրապարակված գրառումն այս պահին 38,5 մլն հավանում եւ 1,6 մլն մեկնաբանություն ունի:

 
 
 
View this post on Instagram

(@world_record_egg) on

Այս ցուցանիշով այն առաջ է անցել ռեալիթի շոուների աստղ Քայլի Ջեններից, ում լուսանկարը նորածին դստեր հետ ռեկորդային 18 մլն հավանում էր ստացել:

Հունվարի սկզբին world_record_egg օգտատերն առաջարկել էր միավորել նոր ռեկորդ սահմանելու շուրջ: Ռեկորդի հեղինակը չի հրապարկում իր ով լինելը:

BuzzFeed-ի հետ զրույցում օգտատերը ներկայացել է որպես Հենրիետա հավիկ՝ Բրիտանիայից, իսկ ձուն անվանել Յուդջին:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Kylie (@kyliejenner) on

 Քայլի Ջեններն էլ ձեռքերը ծալած չի նստել եւ հրապարակել է տեսանյութ, որտեղ տաք ասֆալտի վրա ձվածեղ է պատրաստում: