12:04 | 16.02.19 | Նորություններ | 9701

Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվեց ինկուբացիոն երկրորդ շրջանը

Beeline Ստարտափ Ինկուբատորի երկրորդ ցիկլն ավարտած ռեզիդենտ ստարտափները ելույթ են ունեցել ներդրողների առջեւ։

DemoDay միջոցառմանը ներկա էին հնարավոր ներդրողները, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչները, երկրորդ ինկուբացիոն շրջանը հաջողությամբ ավարտած 4 ստարտափները, Beeline Ինկուբատորի մենթորները եւ դասավանդողները, ինչպես նաեւ Beeline-ի աշխատակիցները։

Միջոցառման ընթացքում ստարտափները ներկայացրել են իրենց գաղափարները եւ նորարար լուծումները, ինչպես նաեւ մշակած հավելվածները, պրոդուկտի դեմո տարբերակները, թրեյլերները եւ այլն։

«Մենք մեծ ոգեւորությամբ ենք այսօր մասնակցում այս միջոցառմանը։ Այստեղ ներկա բոլոր ստարտափների հետ մենք չորս ամիս շատ ակտիվորեն աշխատել ենք, նրանց փոխանցել ենք մեր գիտելիքներն ու փորձը, եւ մեծ հույսեր ենք կապում նրանց ապագայի հետ։ Վստահ եմ, որ այսօր ներդրողներին ներկայացող յուրաքանչյուր թիմ մեծ հաջողությունների կհասնի հայաստանյան եւ միջազգային շուկաներում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է, օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ եւ վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական եւ իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 16 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից եւ ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։